Իոաննիսյանի դեմ գործը կարող է մնալ իշխանության կոկորդին. Կոստանյանն ասել էր` «պրոբլեմ կունենանք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին եւ այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից եւ հրապարակվել։
Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաեւ պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնասի դիմաց»։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այս դատական հայցի մտահղացումը պատկանում է Դավիթ Հարությունյանին եւ Հրայր Թովմասյանին։ Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի «հայրերը» որոշել են պատժել հանդգնություն դրսեւորած երիտասարդին։ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը դեմ է եղել այս քայլին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»։ Սակայն դատական շոու սարքելու կողմնակիցներն ուժեղ են գտնվել եւ ստացել են բարձր իշխանության «դաբրոն»։
Նրանք անգամ դատական վեճի ելքն են արդեն որոշել՝ հերքման մասով հայցը, ըստ ամենայնի, կբավարարվի, իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջը կմերժվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին