Թուրք երիտասարդները գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի. Էմինե Էրդողանի խոսքերը հակազդեցություն են առաջացրել հասարակության մեջ
Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ ժամանակակից թուրք երիտասարդությունն այլևս շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում հրաժարվել սեփական կյանքից հանուն հայրենիքի և շեշտել, որ ազգային այս ինքնագիտակցության զարթոնքի մի նոր սկիզբ դարձավ հենց անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
«Նախկինում շատերը մտածում էին, որ մեր երիտասարդների հերոսություններն ավարտվել են Մանազկերտում, Գալիպոլիում: Սակայն հուլիսի 15-ին հայրենիք բառը նորից թևեր առավ ու մտավ մեր սիրտը: Այս երկրի երիտասարդներն արդեն վստահաբար գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը, որի խոսքերը հակազդեցության են արժանացել թուրքական հասարակության մի մասի մոտ:
Սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր, արձագանքելով առաջին տիկնոջ խոսքին, գրել են. «Այդ հերոսների մեջ քո տղայի անունը չկա՞»:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին