Հայկական ցեմենտի տխուր պատմությունը
«2000-ականների ընթացքում ցեմենտի արտադրությունը Հայաստանում վերելք էր ապրում, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարական բումով: Հայաստանում գործող ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություններ միասին 2000-ականների կեսերին արտադրում էին տարեկան միջինը 550-600 հազար տոննա ցեմենտ: Ցեմենտի արտադրության պիկը 2007 թվականն էր, երբ (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով) Հայաստանում արտադրվեց մոտ 722 հազար տոննա: Դրանից հետո սկսվեց անկումը: 2008 թվականին ցեմենտի արտադրությունը նվազեց մինչև 624.6 հազար տոննա, իսկ 2009 թվականին մինչև 467.3 հազար տոննա: 2010- 2015թթ. ընկած ժամանակահատվածում ցեմենտի արտադրությունը շարունակում էր նվազել, սակայն՝ ոչ կտրուկ, արտադրվում էր միջինը 425- 430 հազար տոննա ցեմենտ:
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 2016թ. ցուցանիշին, արտադրվել է 267.9 հազար տոննա: 2015-ի համեմատ ցեմենտի արտադրությունը նվազել է մոտ 36%-ով: Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի: ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 62.7 հազար տոննա ցեմենտ, որը 20%-ով քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից:
2008-2010թթ. ցեմենտի արտահանման ծավալները կայուն նվազել են հասնելով տարեկան 38 հազար տոննայի, հետո սկսել են աճել, սակայն մինչճգնաժամային ցուցանիշին այդպես էլ չեն հասել: 2013-ին Հայաստանից արտահանվել է 185.5 հազար տոննա ցեմենտ, որից հետո կրկին սկսել է անկման փուլը, այս անգամ' ավելի դաժան: 2014թ. արտահանումը կազմել է 73 հազար տոննա, 2015-ին ընդամենը 3.7 հազար տոննա, իսկ 2016-ին Հայաստանից ցեմենտ չի արտահանվել: Սա ցույց է տալիս, որ ցեմենտի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է առաջին հերթին՝ ոչ թե ներքին պահանջարկի նվազմամբ (շինարարության անկման պատճառով), այլ արտահանման նվազման: Կարճ ասած, հայկական ցեմենտի նկատմամբ նվազել է պահանջարկը արտերկրում, իսկ 2016-ին ընդհանրապես զրոյացել: Ընդ որում, արտերկիր ասելն այս դեպքում չափազանցված է, քանի որ հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին