Ժամը 13:00-17:00-ն խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. ԱԻՆ
Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 8-9-ը, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.5C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.2C


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին