Իսպանացին անհետացել է Լոնդոնում ահաբեկիչներին դիմադրություն ցույց տալուց հետո
«Լոնդոնաբնակ 39-ամյա իսպանացի Իգնասիո Էչեվարիայի ճակատագրի մասին արդեն 48 ժամ ոչինչ հայտնի չէ»,- գրում է El Pais-ը։ Հեղինակները գրում են, որ վերջին անգամ Էչեվարիային տեսել են շաբաթ օրը Լոնդոնում՝ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկիչների հարձակումը։
«Ազգականները պատմել են, որ ահաբեկչության պահին Էչեվարիան ընկերների հետ վերադառնում էր այգուց։ Բորո շուկայի շրջակայքում նրանք տեսել էին, որ ինչ-որ տղամարդ դանակով հարձակվել է մի կնոջ վրա»,- ասվում է հոդվածում։
Թերթը նաեւ մեջբերում է Էչեվարիայի ընկերների պատմածը։ Նրանց խոսքով, միայն Էչեվարիան է կանգնել, որպեսզի օգնության հասնի կնոջը։ «Նա մի վայրկյանում ցատկել է հեծանվի վրայից ու հարվածել հարձակվողին սքեյթբորդով, այդ ժամանակ մյուս երկուսը հարձակվել են նրա վրա թիկունքից, ու նա ընկել է գետնին»,- պատմում են ընկերները։ Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել։
Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո ԴԱսթիսը իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնին խնդրել է առավելագույնս արագ պարզել ահաբեկչության ժամանակ զոհվածների ինքնությունը։
Ջոնսոնը ներողություն է խնդրել ուշացման համար ու պարզաբանել, որ պետք է հետեւել որոշակի արձանագրությունների, որպեսզի նույնականացման ժամանակ սխալներ չլինեն։ «Արձանագրությունների համաձայն, բրիտանական իշխանությունները խնդրել էին Էչեվարիայի մատնահետքերը ու ԴՆԹ նմուշները, բայց Լոնդոնում բնակվող նրա քրոջը չեն թույլատրել տեսնել զոհվածների մարմինները»,- գրում է պարբերականը։ Քրոջը չեն թույլատրել նաեւ տեսնել հիվանդանոցներում գտնվող վիրավորներին։
Ըստ բրիտանական պաշտոնական վիճակագրության՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 7 մարդ, 48-ը վիրավորվել,նրանցից 21-ը շատ ծանր վիճակում է գտնվում։ Հայտնի է, որ հոսպիտալիզացվածներից մեկը իսպանացի է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին