Մոսկվայում որոշել են կիրիլիցան ներդնել ԱՊՀ-ի տարածքում
Մենք պետք է ԱՊՀ-ի տարածքում միասնական տառատեսակի անցնենք՝ դա կիրիլիցան է: Այս մասին հայտարարել է ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խսքով՝ վերջին 10 տարիներին ԱՊՀ-ի տարածքում տառատեսակի լատինականացում եւ արաբականացում է կատարվել: Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է ԱՊՀ-ն վերադարձնել միասնական տառատեսակի՝ կիրիլիցայի, քանի որ մերձավոր արտասահմանի բնակչությունը այս տառատեսակին կապվածություն է դրսեւորում:
Նախարարը նաեւ դժգոհել է, որ վերջին 20 տարում կիրիլիցա տառատեսակի դիրքերը մի փոքր թուլացել են: Դրանից զատ, նա ընդգծել է, որ ՌԴ-ն պետք է շատ հստակ պահպանի կիրիլիցայի տարածման դիրքերը:
Նշենք, որ անկախության հռչակումից հետո Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում տեղի է ունեցել կրիլիցայի այբուբենից անցում լատինիցային, իսկ Ղազախստանում այս անցումը կիրականացվի 2025 թվականին:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին