«Աստվածընտիր երկիր». ռուս ճանապարհորդը Հայաստանի եւ Արցախի մասին
Մոսկվաբնակ Իրինա Սիդորենկոն, ով իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսել է 2017 թվականի մայիսին՝ մեքենայով եւ շան հետ, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
Աղջկա ճամփորդության առաջին վայրը Սեւանն էր, որի հետ նա արդեն բախտ էր ունեցել ծանոթանալ երկու տարի առաջ, երբ ավտոստոպով ճամփորդում էր Կովկասով։
«Այն ժամանակ թանձր մառախուղ էր, եւ ես շատ էի ափսոսում, որ չեմ կարող հայտնվել հիմնական տուրիստական ափերի հանդիպակաց կողմում։ Այժմ մի նպատակ ունեմ. լինել Սեւանի արեւելյան ափին։ Երկնագույնի, սպիտակի, կապույտի մոխրագույնի երանգների բազմությունն իր գեղեցկությամբ շնչահեղձ է անում ու հիացնում»,– գրում է ճանապարհորդը «Forbes»–ում տպագրված իր հոդվածում։
Իր ճամփորդության ընթացքում Իրինա Սիդորենկոն ծրագրել էր նաեւ լինել Տաթեւի վանքում, սակայն, հետո որոշել է դա անել Լեռնային Ղարաբաղ գնալուց հետո, որտեղ նույնպես ծանոթացել է տարբեր հուշարձանների ու տաճարների եւ քաղաք–ամրոց Շուշիի հետ։
«Նստում եմ հինավուրց պատի քարին, ներքեւում սփռված է հովիտը։ Մեդիտացիա եմ անում, մտածում եմ։ Դեռ երեք օր առաջ ես Ադրբեջանում էի, երեկ՝ Վրաստանում, այսօր Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում եմ։ Իսկ կար մի ժամանակ, երբ այս ամենը մի երկիր էր։ Հետո եղբայրական հանրապետությունների ու դարավոր հարեւանների առուները մի հունով չգնացին։ Որքան կուզենայի, որ այս աստծո կողմից ընտրված երկրում միշտ խաղաղություն լիներ։ «Իրինա» հունարենից թարգմանաբար նշանակում է «խաղաղություն բերող»։ Ես կուզենայի, որ իմ անունը իրոք խաղաղություն բերեր, առնվազն՝ իմ հոգուն։ Այս փուլը ես անվանել եմ «Կովկասյան հանգույց» եւ այս մասերով իմ երթուղին նվիրում եմ մեր բոլոր ժողովուրդների միջեւ հոգեւոր կապի վերականգնմանն ու պահպանմանը»,– գրել է ճանապարհորդը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին