Մայք Փենս. «Ռուսաստանն ու ահաբեկչությունն աշխարհի գլխավոր սպառնալիքն են»
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ելույթ ունենալով Atlantic Council (Հյուսիս–Ատլանտյան խորհրդի) նիստի ժամանակ, հայտարարել է, որ աշխարհի համար գլխավոր սպառնալիքները Ռուսաստանը, Իրանն ու ահաբեկչությունն են։
«Սկսած Ռուսաստանի փորձերից՝ ուժով վերաձեւել միջազգային սահմանները, մինչեւ Իրանի փորձերը՝ ապակայունացնել Մերձավոր Արեւելքն ու վերջացրած ահաբեկչության գլոբալ սպառնալիքով, որը ցանկացած պահի կարող է հարված հասցնել, կարծես թե այս ամենն ավելի վտանգավոր է այսօր, քան երբեւիցե, քառորդ դար առաջ, կոմունիզմի փլուզումից հետո»,– ասել է Փենսը։
Փենսը նաեւ ավելացրել է, որ Վաշինգտոնը լիովին պատրաստ է կատարել իր պարտականությունները ՆԱՏՕ–ի շրջանակներում, հավատարիմ մնալով՝ «մեկի վրա հարձակումը (ալյանսի անդամի), դա գրոհ է մեր բոլորի վրա» սկզբունքին։
«Նոր եւ հին հակառակորդների ի հայտ գալով՝ մեր միությունը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի դիմակայի այսօրվա եւ վաղվա սպառնալիքներին, հատկապես ահաբեկչության սպառնալիքին»,– ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել էր ՆԱՏՕ–ին Եվրոպան ապակայունացնելու եւ ռազմական ներուժը ուժեղացնելու մեջ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին