Սաղմոսավանում գյուղապետի ընտրություններ են նշանակված, սակայն գյուղապետարանի շենքը վաճառել են
Հուլիսի 18-ին մի շարք համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այդ թվում՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Ուշագրավ է, որ համայնքը չունի գյուղապետարանի շենք, իսկ 2018-ին էլ համայնքի խոշորացման ծրագրի շրջանակներում գյուղը կմիավորվի այլ համայնքի:
Չնայած դրան, համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է գյուղապետի 3 թեկնածու՝ Գևորգ Ավագյան, Պատվական Թադևոսյան, Գյուտ Ղազարյան:
Հավելենք, որ Սաղմոսվանում արտահերթ ընտրություններ են նշանակվել նախկին գյուղապետի՝ Ներսես Ավագյանի մահվան պատճառով:
Թեկնածուներից Գյուտ Ղազարյանը, ով դաշնակցական է, Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես է աշխատում գյուղապետարանը, ինչպես և ուր են գնում գյուղապետարանի աշխատակիցները, ասաց. «Ոչ մի տեղ չեն գնում, իրենց տուն են գնում»:
Իսկ հարցին էլ, թե ընտրվելու դեպքում որտե՞ղ է գնալու աշխատելու, Գյուտ Ղազարյանն ասաց. «Գյուղապետարան կսարքենք, երևի: Չնայած այլ տարբերակներ էլ կան, մենակ սարքելը չի»:
Դաշնակցական թեկնածուն դատապարտում է գյուղապետարանի շենքի օտարումը: Ըստ որում, շենքը օտարված է ինչ-որ անհատի, որն անգամ գյուղում չի բնակվում:
Ինչպես Tert.am-ին հայտնեց մարզպետարանի Տարածքային կառավարման վարչության պետ Սիրարփի Հովսեփյանը, շենքը օտարել է ոչ թե նախկին գյուղապետը, այլ «շրջկոպը», որի սեփականությունն է եղել:
««Գյուղապետարանի շենք» հասկացություն ընդհանրապես չի եղել: Տարիներ շարունակ այն եղել է նախկին շրջկոպին պատկանող շինությունում, որը հետագայում հենց շրջկոպի կողմից օտարվել է»,-մանրամասնեց մարզպետարանի պաշտոնյան:
Ի պատասխան հարցի, թե նոր գյուղապետը որտե՞ղ է գնալու աշխատանքի, նա ասաց. «Նոր գյուղապետը, ասված է, որ դոմիկ կվարձենք: Բացի այդ, համայնքների խոշորացում է գնում, էդ խնդիրը օրակարգից դուրս կգա մեկ տարուց»։
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե մեկ տարի է մնում, ինչո՞ւ են լրացուցիչ միջոցներ ծախսվում, նոր ընտրություններ անցկացվում, ապա Սիրարփի Հովսեփյանն ասաց, որ որոշողն իրենք չեն, այլ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը:
Եվ, մյուս կողմից, չի կարծում, որ «գյուղը մի տարի պետք է մնա առանց գյուղապետի, ինչ է խոշորացում է լինելու»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին