Դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կօգնի Հայաստանին. Զասը` Ադրբեջանի հետ սահմանի միջադեպերի մասին
Եթե Երևանը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ դիմի ՀԱՊԿ–ին, կառույցը Հայաստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սա ասաց` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
«Ղարաբաղյան հակամարտության խնդիրը մշտապես ՀԱՊԿ–ի ուշադրության կենտրոնում է։ Մենք արդեն լավ համակարգ ենք կառուցել, որով Հայաստանը մյուս պետություններին կարող է տեղեկացնել այդ խնդրի մասին։ Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ–ը արտահայտվում է այդ հարցի շուրջ, ինչն արդեն բազմիցս եղել է»,–ասաց Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ կազմակերպությունը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է ու տեսնում է խնդրի լուծումը միայն քաղաքական ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ու հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, Զասն ասաց, որ եթե Հայաստանն օգնության համար դիմի ՀԱՊԿ–ին, կազմակերպությունը կարտահայտի իր դիրքորոշումն ու անհրաժեշտ օգնություն կցուցաբերի։
«Այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է լուծում սահմանային միջադեպերի հարցը։ Իհարկե, հուսով ենք, որ իրավիճակը կլինի կայուն և կհաջողվի խուսափել այդ բախումներից»,–նշեց Զասը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանին վերջին միջադեպը գրանցվեց օրեր առաջ` փետրվարի 24–ին։ Ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին Տավուշի մարզի մարտական դիրքերի ու Կոթի գյուղի ուղղությամբ։ Արդյունքում հայկական կողմում պայմանագրային զինծառայող վիրավորվեց։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...