Իրանի հետ առաջիկայում ՀՀ շփումները կլինեն ավելի ինտենսիվ
Մեր բարեկամ Իրանի հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում շփումները կլինեն ավելի ինտենսիվ, անգամ արտակարգ ռեժիմով, որպեսզի հասկանանք՝ կորոնավիրուսն ինչ ուղղությամբ է զարգանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստան-Իրան սահմանի փակմանը՝ նշելով, թե չի կարծում, որ դա որևէ խնդիր կառաջացնի:
«Խոսքը վերաբերում է առաջին հերթին մարդկանց փոխադրումներին: Արդեն պաշտոնապես հրապարակում է արվել, որ բեռների փոխադրման դեպքում որևէ արգելանք չկա այս պահի դրությամբ: Արտակարգ ռեժիմով կհսկվեն վարորդները, որոնք բեռները տեղափոխում են: Օդային հաղորդակցությունը որոշակի սահմանափակմամբ կիրականացվի»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով նաև, որ որևէ կերպ չեն արգելում, որ ՀՀ-ում գտնվող ԻԻՀ քաղաքացիները վերադառնան Իրան:
Ըստ Գևորգյանի՝ հետևողական են նաև, թե ինչպես կարող են օգտակար լինել հարևան հանրապետությանը և ինչպիսի համատեղ միջոցառումներ և գործողություններ կարող են ձեռնարկել, որ խնդրին ավելի համապարփակ լուծում տան:
Հարցին՝ ինչո՞ւ է երկշաբաթյա ժամկետ ընտրվել, պատգամավորը պատասխանեց, թե դա այն նախնական ժամանակահատվածն է, որը տրված է՝ հասկանալու համար, թե վիրուսի զարգացումն ինչ ծավալների է հասնում, և հարկ եղած դեպքում հարցը նորից քննարկման կդրվի:
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է բոլոր տեխնիկական միջոցառումներին՝ պարզելու և առաջին հերթին կանխարգելման միջոցառումների ցանկում ներառված գործողություններն իրականացնելու համար»,- նշեց Գևորգյանը:
Դիտարկմանը, թե մինչև վարչապետի՝ սահմանը փակելու մասին հայտարարությունը, որոշ իմքայլական պատգամավորներ նշում էին, թե քաղաքական ընդդիմադիրները փորձում են խուճապ տարածել՝ նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելու նպատակով, Գևորգյանն արձագանքեց.
«Ես չեմ ուզում ծայրահեղականացնել ամեն ինչ, ուղղակի պետք է արձանագրենք, որ ցանկացած հարցի շուրջ խուճապը վատ բան է: Մանավանդ, երբ խոսքը պետական կառավարման համակարգի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների մասին է, որոնք հստակ են և ունեն ճանապարհային մշակված քարտեզ: Այս հարցի շուրջ ցանկացած նմանատիպ շահարկումներ, որոնք, կարծում եմ, ոչ ամբողջությամբ հիմնովին են, բերում են հասարակության շրջանում տարակուսանքի առաջացման, որն անթույլատրելի և սխալ է»:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին