Մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, լրացնում են. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանում եւ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան բանավեճին արձագանքի տարբերությունը կապված է հարեւան երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների հետ: Այս մասին փետրվարի 24-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով հանդիպման արձագանքները եւ բուն Հայաստանին ուղղված մեծ թվով քննադատական դիտողությունները:
Խոսելով իր՝ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «մյունխենյան սկզբունքներ» տերմինի մասին՝ նախարարը պարզաբանեց, որ այս ձեւակերպումը լիովին արտացոլում է այն, ինչի մասին խոսվել է առաջնորդների հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, այլ լրացնում են: Ընդ որում՝ նախարարը շեշտեց, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել: «Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ կարգավորմանը: Եվ հակամարտության կարգավորման վրա կաշխատի այս գործընթացի շրջանակում»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով նախկինում բազմիցս վարչապետի արտահայտած դիրքորոշումը, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Ուստի միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: «Փոխզիջումային հասկացությունը փոխադարձ է»,- նշեց ԱԳ նախարարը՝ մատնացույց անելով ավելի սուր հարցը՝ անվտանգության իրական համակարգը, որն ուղղակիորեն կապված է կարգավիճակի հետ:
Ինչ վերաբերում է հանդիպման բուն ձեւաչափին, ապա նախարարն այն դրական է գնահատում, որպես հրապարակայնորեն հանդիպելու եւ քննարկելու հնարավորություն: «Անցյալ տարի լրագրողների փոխանակման ձեւով համեստ արդյունք եղավ: Դա հնարավորություն տվեց մտածելու այդ ուղղությամբ շարունակելու մասին: Եվ յուրաքանչյուր հատված կարող է իր դերը խաղալ»,- նշեց ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից մեկնաբանություններին եւ հատկապես արմատականներին, ապա նախարարի կարծիքով՝ դա ժողովրդավարության բացակայության հետեւանք է: «Սա անընդունելի է: Մեր հանրության շրջանում,- ինչի համար ուրախ եմ,- ամեն ինչ քննարկում են հրապարակայնորեն: Այստեղ համակարգերի տարբերության հարցն է»,- եզրափակեց ԱԳ նախարարը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...