Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին
Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Tert.am-ը գրավոր կարգով պարզաբանում էր խնդրել հրապարակման մասին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, կողմերի հավասարության պահպանության սկզբունքից ելնելով ինչ հանդիպում է նախատեսված Արցախում՝ և ում հետ, կամ նախատեսվա՞ծ է, թե ոչ համարժեք հանդիպում և ի՞նչ նշանակություն ունեն այդ հանդիպումները հակամարտության կարգավորման համար:
Այդ հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ-ից հայտնել են հետևյալը.«Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Նա իր դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում ԵԱՀԿ նախագահությանը և Մինսկի խմբին: Սա և նրա կողմից իրականացվող մնացած գործողություններն ընդունվում և աջակցություն են ստանում: Դեսպան Կասպրշիկը կշարունակի ճանապարհորդել ամբողջ տարածաշրջանում՝ իր մանդատին համապատասխան՝ նպատակ ունենալով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ նույն հարցի վերաբերյալ ավելի վաղ Tert.am-ին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.« Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ Ելնելով իր մանդատից, պարոն Կասպրշիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների հետ, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրշիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակ»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...