Ադրբեջանի համար հիմա մեր հասարակության մեջ կատարվողը նվեր է
Հասկանում եք չէ՞, որ էլ բացարձակ էական չի՝ դո՞ւր եկավ ձեզ Փաշինյանի ելույթը, թե՞ չէ, լա՞վ ֆորմատ էր, թե՞ չէ, Ալիևը անասո՞ւն է, թե՞ չէ։ Էականը էն է, թե ո՞նց է զարգանալու իրավիճակը Արցախի շուրջ, ու ցանկացած բացասական տարբերակին մենք պատրաստ չենք։
Ադրբեջանի համար հիմա մեր հասարակության մեջ կատարվողը նվեր է։ Պառակտված, իրար հանդեպ ատելությամբ և թշնամանքով լցված հասարակությունը ցանկացած հակառակորդի համար հիբրիդային պատերազմում ավելի մեծ հաղթանակ է, քան 800 հեկտարը, 1800 հեկտարը։
Մենք հիմա չունենք իմունիտետ դիմակայելու հակառակորդի կողմից տարվող հոգեբանական գրոհին, որը ձեզ համար կարող է նույնիսկ շոշափելի ու նկատելի չլինել։ Ու նախընտրական պայքարը Արցախում էլ կարա ստեղծի նման իրավիճակ։ Ու կա՛մ մենք շարունակում ենք իրար ոչնչացնել ու թուլացնել պետությունը, կա՛մ պիտի կարմիր գիծ քաշվի ու գիտակցվի վտանգը։ Ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ շարունակվելու է առաջին ճանապարհը, որովհետև երկրորդով գնալու համար խոհեմություն պիտի ցուցաբերի առաջին հերթին իշխանությունը՝ որպես պետականության գառանտ։


















































Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ. ադրբեջանագետը՝ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման մասին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...