Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունը Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Տեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ը Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են
Կարծիք

Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ. ադրբեջանագետը՝ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման մասին

Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը բացարձակ արդյունավետ չէր, եթե նպատակը կարգավորման և լուծման մասին խոսելն էր, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Հիմնական հարցականները, որ առաջացրեց այդ դիսկուրսը. առաջին՝ ռուս լրագրողը հարցրեց՝ ռուսական կողմն առաջարկ է արել փուլային տարբերակի, կողմերն ինչպես են դրան վերաբերվում, Ալիևը ողջունեց, խոսեց փուլային տարբերակի՝ Ադրբեջանի համար նախընտրելի լինելու մասին, և մենք գիտենք, որ դա միշտ այդպես է եղել. Ադրբեջանը միշտ կողմնակից է եղել փուլային տարբերակին, հայկական կողմը՝ փաթեթայինին: Եվ ակնկալում էինք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հակադարձի դրան և հիմնավորված ներկայացնի՝ ինչու փուլային տարբերակն ընդունելի չէ հայկական կողմի համար: Փոխարենը՝ Փաշինյանը խոսեց ինչ-որ միկրոհեղափոխությունների քայլերով առաջ գնալու, փաստացի, ինչ-որ փուլային քայլերի մասին: Այսինքն՝ տպավորություն ստեղծվեց, որ մենք կամ դեմ չենք այդ փուլային տարբերակին, և այդ տրամաբանությամբ են գնալու բանակցությունները, կամ դեմ ենք, բայց դրա մասին չբարձրաձայնվեց ո՛չ հանդիպման ժամանակ, ո՛չ հետո՝ Մյունխենյան սկզբունքների մեջ», ասել է նա:

Ըստ ադրբեջանագետի՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենյան սկզբունքներում նշում է, որ Արցախը և Հայաստանը պատրաստ են երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման տարբերակ գտնելուն. «Բայց ես վստահ չեմ, որ պատրաստ ենք: Միգուցե, միջազգային հանրության համար հարմար է նման մեսիջ տալը, որ մենք կառուցողական կերպով պատրաստ ենք ադրբեջանցիների համար հարմար լուծում գտնելու, բայց ներքին լսարանի համար դա վտանգավոր թեզ է, որովհետև արդեն հասունանում է դիսկուրս, որ եթե չեք ուզում, որ առաջնագծում լինեն զոհեր, ուրեմն՝ պետք է գտնել ադրբեջանցիներին հարմար տարբերակ: Ես կողմնակից եմ, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է լինի հայկական երկու պետությունների համար ընդունելի և պարտադրվի Ադրբեջանին: Իրենց համար ցանկացած հարմար լուծման դեպքում մենք ունենալու ենք շատ ավելի շատ զոհեր: Իրենք իրենց մոտեցման մեջ որևէ կոմպրոմիսի պատրաստ չեն, և Իլհամ Ալիևը դրա մասին բացահայտ խոսեց Մյունխենում՝ բացարձակ չամաչելով և չկաշկանդվելով դրանից»:

Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ի պատասխան` Հայաստանի վարչապետի՝ Մութալիբովի հարցազրույցի հիշատակման առնչությամբ, Էլիբեգովան ասել է, մենք տարիների ընթացքում ունենք ահռելի մեծ փաստավավերագրական բազա, որի տեղն, ըստ նրա, բոլորը գիտեն.

«Ամբողջ այդ բազան ստեղծված է, ընդամենը պետք է կարդալ, ծանոթանալ և հղում չանել Մութալիբովի այն հարցազրույցին, որից այդ մարդը հրաժարվել է: Ակնհայտ էր, չէ՞, որ Ալիևը այդ թեման բարձրացնելու է: Եթե ինձ նախապես հարցնեիք՝ ինչի՞ մասին է խոսելու Ալիևը, ես թեզերով ամբողջը կտայի, որովհետև իրենց քարոզչական թեզերը տարիներ շարունակ չեն փոխվում, ստանդարտ են, ու ինքը ստանդարտ այդ թեզերով էլ անցավ: Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ, իսկ մենք այդ մեկը տասին պատասխան տալու ամբողջ փաստագրական բազան ունենք»:

Մյունխենյան հանդիպումից Ադրբեջանում, Անժելա Էլիբեգովայի խոսքով, ցնծության մեջ են. «Ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով: Իրենց քարոզչությունն իրենց կերակրում է և մատուցում է, որ տեսեք՝ տասով զրո արեցինք: Մեզ մոտ էլ են ասում՝ տասով զրո արեցինք, այնտեղ էլ, արդյունքում՝ բովանդակային մասը չի քննարկվում և մնում է ստվերում»: