Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու
2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքից:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:
Նախագահի թեկնածուներն են`
«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,
«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,
Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,
Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,
«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան:
Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:
Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,
Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:
Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...