Փորձ է արվում Սահմանադրությունը նույնացնել ժողովրդի հետ՝ պնդելով, որ Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին քաղաքական իշխանության գործելաոճին, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հանգամանքին: Նա նշում է, որ այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ:
Իրականում սրանք սոսկ պոպուլիստական պնդումներ են: Քաղաքական իշխանությունն օգտագործելով առիթը փորձում է համոզել ժողովրդին, թե մենք միշտ ձեզ ենք հարցրել ու հարցնում, նաև հարցնելու ենք ապագայում: Արդեն փորձում են մոռացության մատնել «անգրագետ պողոսների» հայտնի թեզը, որոնք, ըստ իշխանության ներկայացուցիչների, ի վիճակի չեն որոշել Ամուլսարի հետ կապված խնդիրը:
Փորձ է արվում Սահմանադրությունը նույնացնել ժողովրդի հետ պնդելով, որ Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է:
Այս վերջին թեզը թեև ձևական իմաստով մոտ է իրականությանը, սակայն խեղաթյուրում է Սահմանադրության բուն առաքելությունը և գործառույթը:
Այսպես, Սահմանադրությունն իր էությամբ «պայմանագիր» է ժողովրդի ու իշխանության (նաև ընդունված է ասել պետություն) միջև։ Ժողովուրդը սահմանադրության միջոցով սահմանել է կառավարման, արդարադատության և մյուս բնագավառների հիմնական դրույթներն ու սկզբունքները և այլևս չի կարող միջամտել մասնագիտական կոնկրետ հարցերի լուծմանը։ Օրինակ, չի կարող հանրաքվեի դրվել հարցը, թե կոնկրետ անձը մեղավոր է կոնկրետ հանցագործության կատարման մեջ, թե ոչ։ Եթե ժողովուրդը դժգոհ լինի կոնկրետ բնագավառից, պետք է ընտրությունների միջոցով փոխի իշխանությունը։
Ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու լիազորությունն է այն բացառիկ լիազորությունը, որը երաշխավորում է Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» կանոնը»:


















































Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»