Արցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին. ՀԲՃ
Արցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր՝ փետրվարի 4-ը, Ալեքսանդր Քանանեանի հացադուլի 15-րդ օրն է եւ Մհեր Պողոսյանի հացադուլի 9-րդ օրը: Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները դադարեցված են եւ կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչեւ հանձնաժողովի եզրակացությունները ստանալը ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվի:
Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է:
Հիշեցնենք, որ Քանանեանի պահանջնագիրը երեք կետից էր բաղկացած՝ (1) դադարեցնել ՀԷԿ-աշինական աշխատանքները, (2) հեռացնել շինարարական տեխնիկան, (3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել ՀԷԿ-երի հետագա կառուցումից, եւ այս քայլերը կատարելուց հետո՝ նաեւ ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի ՀԷԿ-երի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաեւ գոյություն ունեցող ՀԷԿ-երը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների:
Իսկ Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) եւ ինչ եղանակով են կայացվելու որոշումները:
Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու եւ պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության եւ սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։
Եթե մինչեւ փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզիացիայի կոչ է անելու ՀՀ եւ ԱՀ տարածքում, իսկ ՀԷԿ-ատեր պաշտոնյաների եւ օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:
Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձեւական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հանրային լայն շրջանակների:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...