Երևանը վաղուց է ցանկանում Արցախը դարձնել բանակցային սեղանի մասնակից, սակայն Բաքուն մերժում է, ինչը, ըստ նրանց, դիրքերի թուլացում է. Փոլ Գոբլ
Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլրի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնաարարների հանդիպումներն ավելի երկար են տևում, քանի որ շատ թեմաներ կան:
«Ես կզարմանամ, որ որևէ շրջադարձ լինի բանակցային գործընթացում, մինչև կողմերից մեկը չգա այն եզրակացությանը, որ ստիպված է գնալու մեծ զիջումների»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ԼՂ հինախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանում ԱՄՆ-ը դեսպանը հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ ադրբեջանական համայնքի» հետ այն դեպքում, երբ ԱՄՆ ոչ մի դեսպան երբևէ նման հանդիպում չի ունեցել Արցախյան իշխանությունների հետ` նա նշեց, որ ինքը մտավախություն ունի, որ ԱՄՆ քաղաքականությունում կարող է որոշ խառնաշփոթ լինել` հաշվի առնելով Վաշինգտոնում այժմ տեղի ունեցող զարգացումները: «Հնարավոր է անգամ որոշակի ինքնագործունեություն: Ուստիև, ոչ մի իրադարձություն չպետք է չափազանցեցված ներկայացնել»,-ասաց նա:
Նա նաև խոսեց Արցախը բանակցային սեղան վերադարձելու հավանականության մասին: Նշեց, որ չնայած Երևանը վաղուց է ցանկանում ԼՂ-ը բանակցային սեղանի մասնակից դարձնել, սակայն Բաքուն մերժում է, քանի որ այդ հարցում զիջման գնալը կնշանակի թուլացնել դիրքերը:
Հարցին, թե ինչ է կարծում` արդյո՞ք հիմա բանակցային սեղանին կա հստակ առաջարկ, թե հավատանք նրան, որ որևէ ծրագիր չի քննարկվում՝ ամերիկացի վերլուծաբանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ բանակցություններում կա մի ծրագիր, որին երկու կողմերը համաձայն են, սակայն հակված եմ այն կարծիքին, որ կողմերը դեռ վստահության մեխանիզմները կառուցելու փուլում են, լուծում են փոքր խնդիրներ` այն հույսով, որ դրանք կբացեն ճանապարհ ավելի մեծերը լուծելու համար»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...