Ժնևում բանակցվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը. Դավիթ Շահնազարյան
«Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվեց շուրջ 7 ժամ: ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև այսօր:
Հարկ է նշել, որ, լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպմանը դեսպանին է փոխանցվել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում՝ գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Մամուլի հրապարակումների համաձայն, դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշի ուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...