Կոբի Բրայանտի նախագծած մարզակոշիկները վաճառվում են մոտ 1 մլն դոլարով
Nike ընկերությունն աճուրդի է հանել մարզակոշիկները, որի դիզայնի հեղինակը NBA-ի 5-ակի չեմպիոն Կոբի Բրայանտը, ով մահացել է օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը, խոսքը Kobe 4 Protro Undefeated Phoenix Suns մոդելի մասին է, որի նախնական գինն արդեն հասել է 982 000 դոլարի:
Աղբյուրը նշում է, որ ընկերությունը ցանկացել է դադարեցնել բասկետբոլիստի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ապրանքների վաճառքը, սակայն պարզվել է, որ Kobe շարքի իրերը, որոնք վաճառքի են հանվել Stock X կայքում, արդեն վաճառվել էին նրա մահից հետո երկու օրվա ընթացքում:
Բրայանտը Nike-ի հետ համագործակցությունը սկսել էր 2003 թվականին: Արտադրանքի վաճառքից նա տարեկան 8 մլն դոլար էր ստանում:
Հիշեցնենք, որ հանրահայտ մարզիկը մահացել է հունվարի 26-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Նրա ուղղաթիռը, որի օդաչուն հայ էր, ընկել է օդում 15 րոպե պտույտ տալուց հետ: Բրայանտի հետ մահացել է նաև իր 13-ամյա դուստրը, որն ուղղաթիռում է եղել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը