Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձից հետո փակել են մոտ 150 լրատվամիջոց
Թուրքիայի իշխանությունները անցած տարվա հուլիսի 15-16-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման չստացված փորձից հետո արտոնագրից զրկել են 147 զանգվածային լրատվամիջոց: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի խնայողությունների և ավանդների պետական հիմնադրամի զեկույցը:
Պետական կարգավորիչի տեղեկություններով՝ 2017 թվականի մարտի վերջին երկրի իշխանությունները հարյուրավոր ընկերություններ են հսկողության տակ վերցրել. կամ նշանակվել է նոր ղեկավարություն, կամ դրանք ամբողջությամբ փակվել են: Խոսքը 11,3 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով 879 ընկերությունների մասին է, որտեղ աշխատել է մոտ 45 հազար մարդ: Ամբողջովին աշխատանքը դադարեցրած ընկերություններից 147-ը եղել է լրատվամիջոց, ասված է զեկույցում:
Գործակալությունը հավելում է, որ Անկարան իր հսկողության տակ է վերցնում բանկեր, ԶԼՄ-ներ և այլ ձեռնարկություններ հուլիսյան հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածանքների պատճառով:
Անցած տարվա ամառվանից երկրի իշխանությունները պետական ծառայությունից հեռացրել են հազարավոր մարդկանց, մոտ 113 հազար մարդ ձերբակալվել է կամ կալանավորվել: Նրանցից մոտ 50 հազարը մնում է կալանքի տակ, նրանց թվում տասնյակ լրագրողներ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս