Թուրքիայում ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ տներ են գնում
2019 թվականի արդյունքներով ռուսաստանցիները Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու աղյուսակում զբաղեցնում են պատվավոր երրորդ տեղը: Փորձագետներն այս ակտիցությունը բացատրում են Թուրքիայի օրենսդրության փոփոխությամբ, որը հեշտացնում է քաղաքացիության ձեռք բերումն անշարժ գույք գնելու դեպքում:
2018-ի համեմատ ռուսաստանցիները Թուրքիայում 26+ տոկոսով ավելի շատ տուն կամ բնակարան են գնել: 2019-ին ռուսաստանցիները Թուրքիայում գնել են 2 հազար 890 տուն, առանձնատուն կամ բնակարան: Ռուսաստանցիներն այս ցուցանիշով հետ են թողել անգամ սաուդցիներին:
Թուրքիան ամենից շատ գրավում է իրաքցիներին եւ իրանցիներին: 2019-ին Թուրքիայում անշարժ գույք է ձեռք բերել 7 հազար 600 իրաքցի եւ 5,4 հազար իրանցի:
Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում Թուրքիայում անշաչժ գույքի պահանջարկը թե տեղացիների, թե օտարերկրացիների շրջանում նվազել է 2 տոկոսով:
Հիմնականում օտարերկրացիների շրջանում մեծ պահանջարկ ունեն Ստամբուլի եւ Անթալիայի տներն ու բնակարանները: Մի ուշագրավ տեղեկություն հայաստանցիների համար, որոնք հսկայական գումարներ են ծախսում Երեւանում բնակարան գնելու համար: Թուրքական առողջարանային Անթալիա եւ Ալանիա քաղաքներում բնակարանների մեկ քառակուսի մետրը վաճառվում է ընդամենը 650-750 դոլարով:
Այս ցուցանիշը հուշում է, թե ինչ գնային քաղաքականություն է իրականացվում Հայաստանում բնակարանային շուկայում եւ ինչ պայմաններում են հայտնվել ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, թուրքերի եւ հայաստանցիների կենսամակարդակն էլ եւ եկամուտներն էլ հոօգուտ հայաստանցիների մասին չի խոսում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...