Արա, վատ ե՞ք դուք, աննորմալ ե՞ք, թե՞՝ գրելու բան չկա
1.Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործի առանձնացված մաս. Կրկնակի փորձաքննությունը դեռ չի կայացել
2.Արտաքնոցում նորածնի հայտնաբերման դեպքով որեւէ քննչական գործողություն չի կատարվում
3. Հրազդանում մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու․ սպանության հոդվածով գործ է հարուցվել
4. «Շենգավիթ» ԲԿ-ում փաստաթուղթ են կեղծել. հայտնի են մահացած ծննդկանի գործով փորձաքննության արդյունքները
5. Հայտնի է Հրազդանում նորածնին խոտերի մեջ թողած կնոջ ինքնությունը. Մանրամասներ
6. «Արաբկիր» ԲԿ-ում մահացած երեխան սրտի բնածին արատ ուներ
+ երեք հատ էլ հերթապահ լուր... Հիմա բացատրեք, սա մամուլ է՞, թե հոգեբուժարանի պուտյովկա։ Կարա՞ք ապացուցեք, որ դիտավորյալ չի արվում։ Մի լրատվականի էսօրվա գլխավոր լրահոսը՝ 9 լուրից 6-ը էս է...
Արա, վատ ե՞ք դուք, աննորմալ ե՞ք, թե՞՝ գրելու բան չկա:
Էսօր Կոմիտասի անվան Կամերայինում Լեհահայ համայնքի 650-ամյակին նվիրված դասական համերգ էր։ Կոնսերվատորիայի երիտասարդները Շոպեն էին կատարում։ 13 տարեկան մի պատանի դաշնամուրը «քանդեց հավաքեց» տեսնել-լսել էր պետք... Նվագում էին Կորոլ Միկուլի (Պզտիկեան)՝ Շոպենի հայազգի աշակերտի հավաքած գործերից, ով նաև Լվովի կոնսերվատորիայի հիմնադիրն է։ Ոչ մի տող էդ մասին։
Դուք մամուլ չեք, դուք անասուն եք։ Հետո չնեղանաք, որ «լրագրողներին» կարող է ծեծեն, քացու տակ գցեն, նողկանք ապրեն «լրագրողներից»...
Դուք եք առավոտից իրիկուն բռնություն ցանում... միայն բռնություն և զզվանք եք տարածում ... Ու սա եթե հոգեկան շեղվածների վարք չի, ապա դիտավորություն է։ Դուք լրագրող չեք, դուք լրատվական չեք, դուք անասուն եք... Օր առաջ օրենք է պետք՝ մամուլը կարգավորող օրենք... Եթե կա սննդի անվտանգության վերահսկողություն, ապա հոգևոր սնունդն էլ պետք է վերահսկվի... սա խեղկատակության համաճարակ է... Սրան պետք է վերջ տալ։ Հերիք եղավ բոլ եղավ թունավորեք հասարակությունը այ լեշակերներ։
Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...