Ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել. Արցախցի պատգամավոր
Դեռեւս իրավական գնահատական չիմ տրվել բաքվի եւ Սումգայիթի եղեռնագործությանը: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք, որովհետեւ միայն սուգը ոչինչ չի տալիս, անընդհատ սուգն առանց պայքարի դա ինքնանպատակ մի գործողություն է: Եւ եթե սուգը հավերժ է, այն չի կարող իր նպատակին հասնեդլ եւ անպատժելիությունը կծնի նոր նմանատիպ երեւույթներ: Մենք փոձեցինք Ադրբեջանին հակադրել ոչ թե վրեժխնդրություն, այլ փորձեցինք աշխարհին ցույց տալ, որ մենք ժողովրդավար պետություն ենք կառուցում եւ իրավական պետությամբ կարող ենք հակադարձել, սակայն մենք չպետք է մոռանանք, որ մեր հարեւանները չունեն այնպիսի բարձր քաղաքակրությամբն, որ հասկանան` ինչին ինչով են պատասխանում»,-ասաց նա` հավելելով, որ իրենք առիթը բաց չեն թողնում միջազգային կառույցներին ցույց տալու համար` ինչ է կատարվում:
Պատգամավորի խոսքով` չնայած ցեղասպանությունը ամոթալի երեւույթ է, սակայն պետք է պահանջել, որ իրավական գնահատական տրվի Ադրբեջանից բռնագաղթվածներից խնդրին:
«Բանակցությունները այսքան ժամանակ որեւէ արդյունք չեն տվել, եւ 2016 թվականին էլ թուրք զինվորը գլխատեղց հայ զինվորին, ինչը նշանակում է, որ ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել»,-ասաց նա:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...