Բուքինգեմյան պալատի մոտ դանակով զինված տղամարդու են ձերբակալել
Մեծ Բրիտանիայում իրավապահները Բուքինգեմյան պալատից ոչ հեռու դանակով զինված տղամարդու են ձերբակալել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ժամը 10:40-ին պարեկային ոստիկանությունը Մել քաղաքում դանակով զինված տղամարդու է ձերբակալել: Տուժածներ չկան: Դեպքը, ամենայն հավանականությամբ, կապ չունի ահաբեկչության հետ»,- ասված է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Telegraph պարբերականի տվյալներով՝ տղամարդուն ձերբակալել են դեպքի վայր Եղիսաբեթ 2-րդ թագուհու ավտոմեքենայի մոտենալուց հաշված րոպեներ առաջ:
Մայիսի 23-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մանչեսթերի ահաբեկչության հետ կապված ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ծայրահեղ աստիճանի է հասցվել: Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էր հավանություն է տվել երկրում անվտանգության ապահովմանը զինվորականների ներգրավելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա»-ում ահաբեկչություն է իրականացվել: Ոստիկանությունը հաղորդում է 22 զոհի մասին: Ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել: Զոհերի թվում երեխաներ կան, առնվազն 5 մարդ էլ անհետ կորած է համարվում:
NEWS.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս