Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդելի հետ, որն Ինստագրամում ունի շուրջ 168 000 հետևորդ
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Այս մասին գրում է The Sun-ը:
«Նրանք հանուրի առաջ իրենց այնպես են պահում, ասես ընկերներ են, սակայն նրանց ինտրիգներն այլևս գաղտնիք չեն»,- մեջբերում է աղբյուրը` չհրապարակելով հայտնողի անունը:
Նշվում է, որ Սաֆարովան ներկա է եղել Նեյմարի ծննդյան տարեդարձին, որը ֆուտբոլիստը նշել է Փարիզում:
Առաջին անգամ զույգի կապի մասին խոսվել է Gazamariposas հեռուսատեսային հաղորդման ժամանակ: Աղջկան բազմաթիվ անգամներ նկատել են տրիբունայում` փարիզյան թիմի հանդիպումների ընթացքում:
Սաֆարովան 21 տարեկան է: Ինստագրամում նա ունի շուրջ 168 000 հետևորդ, որոնց թվում է նաև Նեյմարը: Բրազիլացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Նա տեղափոխվել է «Բարսելոնայից»` 222 մլն եվրոյի դիմաց:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար