Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. Արաղչի Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք) Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասին Ուկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառով ՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահին Միացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջին

Ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշին
Աշխարհ

Թուրքիան ստուգում է Թրամփի համբերությունը

Թուրքիայի պաշտոնատար անձիք նոր մեղադրանքներ են առաջ քաշել ԱՄՆ հասցեին՝ իրենց ավտոկրատ նախագահին սեփական հավատարմությունը եւս մեկ անգամ ապացուցելու համար։ Հենց այսպես է POLITICO-ի թղթակից Նախալ Տուսին բացատրում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու Թուրքիայի որոշումը։

Նրա կարծիքով, մայիսի 16-ին դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած միջադեպն ու հետագա դիվանագիտական սկանդալները լավագույնս բացահայտեցին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ աճող թշնամանքը։

Հոդվածում հեղինակը մեջբերում է Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին, որը չի բացառում, որ Թրամփը կպատասխանի միջադեպին, բայց ընդունում է, որ Թուրքիան այնքան կարեւոր գործընկեր է ահաբեկչության դեմ պայքարում, որ ԱՄՆ-ի գործողությունները այդ հանգամանքով սահմանափակված են։ «Զարմանալի չէ, որ Թուրքիան դրսեւորում է այնպիսի վարքագիծ, որը մենք չէինք ակնկալում մեր որեւէ այլ մտերիմ դաշնակցից։ Հարաբերություններում կան տարաձայնություններ»,- ասում է նա։

Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի վերլուծաբան Սթիվեն Կուկի խոսքով, Թուրքիայի ԱԳՆ-ն ըստ երևույթին զբաղվում է ներքին քաղաքականությամբ, այլ ոչ թե մյուս երկրների հետ հարաբերությունների բարելավումով։ «Կարեւոր է այն, որ նրանք ցույց են տալիս աբսուրդի հասնող հավատարմություն»,- նշում է նա։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի վարքագիծը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնի որոշ քաղաքական գործիչների մոտ։ Մինչդեռ սա առաջին սկանդալը չէ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ։ Նման մի բան էլ անցած տարի էր տեղի ունեցել Բրուքինգի ինստիտուտում Էրդողանի ելույթի ժամանակ։ «Բրուքինգի միջադեպից ու Թուրքիայում պետհեղաշրջման փորձից մի քանի ամիս հետո Էրդողանի օգնականներից մի քանիսը նույնիսկ մտածում էին, որ հնարավոր է ԱՄՆ-ն է դերակատարում ունեցել նախագահին գահընկեց անելու փորձում։ Այդ հայտարարությունները առաջացրել էին Օբամայի վարչակազմի կոշտ քննաադատությունը»,- նշում է հեղինակը։

Սոներ Կագապտայը՝ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտից, ենթադրում է, որ հիմա թուրքական հասարակությունը շատ բեւեռացված է , ու Էրդողանը ավելի անհանդուրժող է դառնում ընդդիմախոսների հանդեպ։ Նա չի ուզում Վաշինգտոնի վերաբերմունքից թույլ երեւալ իր քաղաքացիների աչքերում։ Կագապտայը կարծում է, որ Թրամփի վարչակազմը պետք է Էրդողանին դրդի նվազագույնի հասցնել թուրքական հասարակության պառակտումը։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսումներով, Վաշինգտոնում տեղի ունեցած բռնությունը կարող է լայնորեն տարածվել հենց Թուրքիայի ներսում, դրանով իսկ ապակայունացնելով աշխարհքաղաքական դաշնակցին ու առաջացնելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգության երկարաժամկետ հեռանկարների հետ կապված անհանգստություն։

Սթիվեն Կուկն էլ իր հերթին կարծում է, որ երբ գործը Թուրքիային է հասնում, Թրամփի վարչակազմը հնարավորինս հրապարակային է վարքագծի անընդունելիության մասին իր հայտարարություններում։ Քանի դեռ Էրդողանը բանտերում է պահում մարդկանց, ովքեր իրեն բավականաչափ նվիրված չեն, նրա ենթակաները շարունակելու են հարձակվել ԱՄՆ-ի վրա։ «Ես դա կվերագրեի տրոլինգի կատեգորիային։ Ամեն ինչ ուղղված է ներքին սպառմանը»,- հավելեց նա։

NEWS.am