Շուտով Համբուրգի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը միգրացիոն անցյալ կունենա
Մի քանի տարի հետո «Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակչության կեսից ավելին լինելու են միգրացիոն անցյալ ունեցող մարդիկ, քանի որ արդեն հիմա քաղաքում բնակվող երեխաների 50․4 տոկոսը ունի գոնե մեկ ծնող, որը ծնվել է ոչ Գերմանիայում», գրում է գերմանական Die Welt թերթը ։
Այս տվյալները հավաքվել են վիճակագրական ծառայության հատուկ հետազոտության ընթացքում ու արդիական են 2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Օրինակ 2009-ին Համբուրգի միգրացիոն անցյալով բնակիչների թիվը 7 տոկոսով քիչ էր ու կազմում էր 28 տոկոս։
Միգրացիոն անցյալով մարդկանց շրջանում առաջին տեղը զբաղեցնում են թուրքերը՝ նրանց թիվը Համբուրգում կազմում է 93 123։ երկրորդ տեղը զբաղեցնում են լեհերը՝ 75 264 բնակիչ։ Երրրոդ տեղում Աֆղանստանից եկածները՝ 41 617, իսկ չորրորդում՝ Ռուսաստանից եկածները՝ 33 297։ ՀԻնգերորդ, վեցերորդ, յոթերորդ ու ութերորդ տեղերը բաժին են հասնում Իրանին, Ղազախստանին, Սիրիային ու Պորտուգալիային։ 12-րդ տեղում Ավստրիան է։
Բացի դրանից վիճակագրական ծառայությունը պարզել է, թե միգրացիոն անցյալով անձանց որ խմբերը հիմնականում ունեն Գերմանիայի քաղաքացիություն։ Գերմանիայի քաղաքացիություն ունի միգրացիոն անցյալով մարդկանց 52․1 տոկոսը։ Ամենամեծ խումը՝ 95 տոկոսը, կազմում են այն համբուրգցիները, որոնց ընտանիքները մինչ այդ ապրում էին ժամանակակից Ղազախստանում։ Մեծամասամբ նրանք գերմանացիներ են, որոնց Ստալինն էր Ղազախստան արտաքսել ու որոնք 70 ականներից սկսել են վերադառնալ Գերմանիա։ Իսկ թվաքանակով երկրորդ խումբը՝ 73․8 տոկոս, Ռուսաստանից արտագաղթածներն են, որոնք նույնատիպ ճակատագիր են ունեցել։ երրորդ տեղում իրանցիներն են, նրանց 66․5 տոկոսը հիմա Գերմանիայի քաղաքացիություն ունի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս