Հայտնի է, թե ինչ արժեն Ֆրանսիայի նորընտիր նախագահի կոստյումները, և ով է դրանք ընտրում
Արդեն երկու տարի է, ինչ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր կոստյումները գնում է նույն խանութից՝ JONAS & CIE կոչվող փարիզյան բուտիկից:
Մեկ կոստյումի արժեքն այստեղ ստանդարտ 340 եվրո է, ինչը բավական մատչելի է ֆրանսիական իրականության մեջ, հայտնում է Le Figaro պարբերականը:
Խանութի սեփականատերը խոստովանել է, որ Մակրոնի կոստյումներն ընտրում է նրա կինը՝ 64-ամյա Բրիջիտը, ով միայն այն ժամանակ է զանգահարում ամուսնուն, երբ տատանվում է երկու մոդելի միջև:
Մակրոնը մի սեզոնի համար 4-5 կոստյում է գնում այստեղից, որոնց բոլորի գինը նույնն է՝ 340 եվրո: Հենց վերջերս գնած այդ կոստյումներից մեկն էլ Մակրոնը հագել էր Ֆրանսիայի նախագահ ընտրվելու օրը:
Ուշագրավ է, որ ընդամենը երկու տարի առաջ էկոնոմիկայի նախարար Մակրոնի կոստյումների գները սկսվում էին 1200 եվրոյից, և նա անգամ ստացել էր «Ռոտշիլդների բանկիր» մականունը, երբ որոշեց փոխել իր քաղաքականությունն ու որպես իսկական տնտեսագետ անցնել ավելի մատչելի տարբերակների:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս