Ֆրանսիան մտադիր է երկխոսություն զարգացնել Իրանի հետ
Ֆրանսիան մտադիր է Իրանի հետ քաղաքական երկխոսություն զարգացնել՝ հույս փայփայելով հարթեցնել տարածաշրջանային ճգնաժամերը, հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ Business Insider-ի փոխանցմամբ:
Երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը «քաղաքական երկխոսություն է զարգացնելու, որը պետք է դառնա տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գլխավոր գործոնը», հայտնել է նախարարությունը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտոնական Փարիզը համաձայն է Իրանին մեկուսացնելու Թրամփի կոչերին։
Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում Թրամփն Իրանն անվանել է Մերձավոր արևելքում զինյալների ֆինանսավորման ու սատարման գլխավոր աղբյուրը՝ նշելով ԱՄՆ խիստ դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս