Ռամզան Կադիրովի եկամուտները 2016 թվականին երկու անգամ աճել են
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը 2016 թվականին վաստակել է մոտ 11,5 միլիոն ռուբլի, ինչը երկու անգամ ավել է նախորդ տարվանից։
Չեչնիայի վարչակազմի կայքէջում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Կադիրովին են պատկանում նաեւ 3668 քառակուսի մետր մակերեսով հողամաս եւ 2344 քմ տարածքով բնակելի տուն։ Հանրապետության ղեկավարի ընտանիքի ընդհանուր օգտագործման տակ է գտնվում 300 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն։
Կադիրովի կնոջ՝ Մեդնի Կադիրովայի եկամուտը կազմել է 2,1 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նրան է պատկանում 209,8 քմ մակերեսով բնակարան։
Հայտարարագրում նաեւ նշված է, որ Ռամզան Կադիրովի երկու երեխաներից յուրաքանչյուրը անցյալ տարի վաստակել է 9,9 միլիոն ռուբլի։
2015 թվականին Չեչնիայի նախագահը վաստակել էր ավելի քան հինգ միլիոն ռուբլի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս