Պեկինը Վաշինգտոնից 100 օր է խնդրել Հս. Կորեային «հանդարտեցնելու» համար. լրատվամիջոցներ
Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին խնդրել է առաջիկա 100 օրվա ընթացքում կոշտ քայլեր չձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ:
Այս մասին հայտնում է The Asahi Shimbun ճապոնական պարբերականը՝ ճապոնական և ամերիկյան աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ 100 օրվա ընթացքում Պեկինը պետք է փորձի օգտագործել Փհենյանի նկատմամբ ունեցած ազդեցության լծակներն ու այնպես անի, որպեսզի Հյուսիսային Կորեան թուլացնի վարած ագրեսիվ քաղաքականությունը:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ Թրամփը համաձայնել է պահանջված ժամանակը հատկացնել Չինաստանին, այնուհանդերձ՝ խոստացել է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի հետ համագործակցող չինական ընկերությունների նկատմամբ, եթե Պեկինը 100 օրվա ընթացքում չկարողանա «հանդարտեցնել» Փհենյանին:
Հայտնի է, որ Ձինփինի խնդրած 100 օրվա ժամկետը լրանում է հուլիսին:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Կորեական թերակղզու շուրջ նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել: Հյուսիսային Կորեան, շարունակելով անտեսել միջազգային հանրության նախազգուշացումները, իրականացնում է բալիստիկ հրթիռների արձակում: Մինչդեռ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան այդ գործողությունները որակում են «սադրիչ» ու սպառնում համարժեք հակահարված հասցնել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս