Ճապոնիայում անսովոր շոգ է
Ճապոնիայում մայիսի համար անսովոր շոգ է: Միայն անցած շաբաթ հոսպիտալացվել է կղզու 450-ից ավելի բնակիչ: Հաղորդվում է մահվան մի քանի դեպքերի մասին, փոխանցում է Euronews-ը:
Ջերմաչափն արդեն 30 աստիճանից բարձր է ցույց տալիս: Նման եղանակը հատուկ է հուլիսին կամ օգոստոսին:
Ճապոնական օդերեւութաբանական ծառայությունը նույնիսկ բջջային հատուկ հավելված է գործարկել, որը խորհուրդներ է պարունակում ջերմային հարվածից խուսափելու մասին: Մայիսի 21-ին 29 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի պատճառով:
Խանութներից հայտնել են, որ շոգի դեմ պայքարել օգնող սարքերի վաճառքը 20 տոկոսով ավելացել է:
Անցյալ տարի Ճապոնիայում անսովոր բարձր ջերմաստիճանի հետեւանքով մահացել է 100-ից ավելի մարդ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս