83-ամյա բրիտանուհին մոլորվել է բժշկի գնալու ճանապարհին և հայտնվել է Շոտլանդիայում
Բրիտանիայի Վուստերշիր կոմսության 83-ամյա բնակչուհի Վալերի Ջոնսոնը բժշկի գնալու ճանապարհին մոլորվել է և ուղևորվել Շոտլանդիա:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, 10 կմ տարածությամբ ճանապարհն անցնելու փոխարեն տարեց բրիտանուհին ավելի քան 480 կմ է անցել, որից հետո սպառվել է մեքենայի վառելիքը:
Կինը ճիշտ ուղուց շեղվել է իր տան մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով: Դուրս գալով ոչ ճիշտ ուղղությամբ` նա հայտնվել է մայրուղու վրա և անցել է շրջադարձի կողքով` չնկատելով այն, ինչից հետո շարունակել է ճանապարհը, որը տանում է Շոտլանդիա:
Ութ ժամ անց վերջացել է մեքենայի վառելիքը, և բրիտանուհին ստիպված օգնություն է խնդրել անցորդներից: Նրանք ոստիկանություն են կանչել և ընկերակցել են նրան մինչև հարազատների ժամանումը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս