Արսենալը վերջապես հաղթեց, այն էլ Մանչեսթեր Յունայթեդին
Անգլիայի առաջնության 21-րդ տուրում՝ Բոքսինգ դեյի-ի շրջանակներում կայացավ հերթական տուրը: Արսենալն ընդունեց Մանչեսթեր Յունայթեդին։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորությամբ լոնդոնյան թիմը վերջապես տարավ։
Արսենալն առավելության հասավ կոտդիվուարցի հարձակվող Նիկոլա Պեպեի եւ հույն պաշտպան Սոկրատիսի գոլերի շնորհիվ՝ 2։0։
Արսենալը 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 31 միավոր։
Պարտություն կրեց նաեւ Մոուրինիոյի Տոտենհեմը՝ 1:0 հաշվով զիջելով ուժեղագույնների խմբում մնալու համար պայքարող Սաութհեմփթոնին:
Այս տուրում հաջող հանդես եկան գրեթե բոլոր հետնապահները: Հաղթանակներ տարան Վեսթ Հեմը, Աստոն Վիլան, Վոթֆորդը, իսկ Նորվիչն էլ հաղթանակը բաց թողեց խաղի ավարտից հինգ րոպե առաջ:
Այժմ Նորվիչը աղյուսակը եզրափակում է 14 միավորով՝ հինգ միավորով հետ մնալով 19-րդ տեղում գտնվող Վոթֆորդից, որն էլ իր հերթին մեկ միավոր պակաս ունի Բորնեմուտից: Վտանգավոր գոտուն շատ մոտ են Աստոն Վիլան եւ Վեսթ Հեմը:
Առաջատար Լիվերպուլն իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ մրցելով Շեֆիլդ Յունայթեդի հետ: Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Լեսթերն ու Մանչեսթեր Սիթին այս տուրում հաղթանակներ տարան, իսկ ահա Չելսին վաստակեց մեկ միավոր, բայց միավորների տարբերությունը հինգերորդ եւ վեցերորդ տեղերում գտնվողներից ավելացրեց, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, պարտվեց եւ Տոտենհեմը, եւ Մանչեսթեր Յունայթեդը:
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ