2019-ի վերջին խաղն Անգլիայի առաջնությունում
Ստացվեց այնպես, որ 2019 թվականի վերջին խաղը Անգլիայի պրեմիեր լիգայում տեղի ունեցավ Մանչեսթերում, որտեղ Մանչեսթեր Սիթին ընդունեց այս առաջնության անակնկալ Շեֆիլդ Յունայթեդին:
Բոքսինգ դեյի երկրորդ տուրի, Երկրորդ շրջանի առաջին տուրի վերջին եւ 2019-ը թվականի վերջին խաղն ավարտվեց մանչեսթերցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Բոքսինգ դեյի երկրորդ տուրում պարտվեց Արսենալը, հաղթեց Չելսին, Տոտենհեմը մի կերպ ոչ-ոքի խաղաց վերջնապահ Նորվիչի հետ, սկզբունքային եւ շատ կարեւոր խաղում Վոթֆորդը 3:0 հաշվով հաղթեց Աստոն Վիլային, հաղթանակներ տարան Մանչեսթեր Յունայթեդը, Լեսթերը եւ առաջատար Լիվերպուլը:
2019-ը թվականի ամենավերջում մրցաշարային աղյուսակն ավելի քան վստահ գլխավորում է Լիվերպուլը, որը երկրորդ եւ երրորդ տեղում գտնվող Լեսթերից եւ Մանչթեսթեր Սիթիից առաջ է անցել համապատասխանաբար 13 եւ 14 միավորով, բայց դեռ մի խաղ էլ պակաս է անցկացրել: Ավելին, Լիվերպուլն իր բոլոր խաղերն ավարտել է հաղթանակով, իսկ մեկ խաղ ավարտել ոչ-ոքի:
Չորրորդ տեղում Չելսին է, որը չորս միավորով պոկվել է Մանչեսթեր Յունայթեդից:
Վերջին երեք տեղերը զբաղեցնում են Աստոն Վիլան, Վոթֆորդն ու Նորվիչը, բայց այնպես չէ, որ նրանց վիճակն անհուսալի է: Նրանց շատ մոտ են գտնվում Սաութհեմփթոնը, Բորնեմուտն ու Վեսթ Հեմը:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար