Պատկան մարմինների ուժը կպատի՞ ագրեսիվ ուսուցչուհուն պատժելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում ուսուցիչների միջեւ ընդհարում է եղել: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, երբ դպրոցի աստիճանների վրա երկու ուսուցչուհի, դեմ հանդիման են դուրս եկել: «Փաստի» տվյալներով ուսուցչուհիներից մեկը ճանապարհ չտալով մյուսին, այնպես է նրան հրել, որ մյուս ուսուցչուհին աստիճաններից գլորվելով գահավիժել է ներքեւ եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Տուժած ուսուցչուհուն տրվել է նաեւ դատաբժշկական փորձագիտական եզրակացություն, որտեղ նշված է, թե աստիճաններից ցած գլորվելու հետեւանքով ստացված վնասվածքներն ինչ բնույթի ու ծանրության են:
Այս ամենին ականատես են եղել ուսուցչական կազմի որոշ անդամներ եւ աշակերտներ, սակայն դպրոցի տնօրինության եւ ոստիկանության հետ գործ չունենալու համար բոլորն էլ խուսափում են այդ մասին խոսել:
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս պահին հետաքննություն է իրականացվում, բայց մեր տվյալներով դպրոցի ողջ ուսուցչական կազմը բաժանվել է երկու մասի: Մի մասը փորձում է մանրամասները պարտակել եւ հոգեբանական ճնշում գործադրել տուժած ուսուցչուհու վրա: Ուսուցչական կազմի մյուս մասը, ովքեր վատամարդ չդառնալու համար համեմատաբար չեզոք դիրք են գրավել, կարծում են, որ ագրեսիվ ուսուցչուհուն այնուամենայնիվ պետք է իր տեղը ցույց տալ եւ նաեւ հիշեցնել, թե իրականում մանկավարժի կոչում ունեցող անձն ինչպես պետք է իրեն պահի կրթական հաստատությունում, առավել եւս աշակերտների ներկայությամբ:
Ուսուցչական կազմի պասիվ ու ակտիվ դիրք գրաված անդամների միջեւ սկսված այս «բազարն» ինչով կավարտվի՝ ժամանակը ցույց կտա, բայց հետաքրքիր է, որ ազգի զավակներից՝ աշակերտներից ազգի հերոսներ կերտելու փոխարեն Արագածավանի թիվ 1 դպրոցում ուսուցիչների թեթեւ ձեռքով հնարավոր է՝սուտասաններ ու կեղծարարներ դաստիարակվեն:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս