Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունը Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է Աբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ Զելենսկի Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը Google-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը Լարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv 97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին

Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էԱբու Դաբիում քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը․ ԶելենսկիՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումԵրևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունըGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԼարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ինԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի
Արցախ

Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով

Արցախում տարին եզրափակվում է 9.1% տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4828 ԱՄՆ դոլար, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«2019թ․հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171869 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: Տարեսկզբից շուրջ 15%-ով բարձրացվել էր առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը: Գալիք տարվա հունվարի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Միաժամանակ, հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը սահմանվել է 68000 դրամ այս տարվա 55000 դրամի դիմաց, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10%-ով»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Շարունակվել են աշխատանքները գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ: Հարկային բեռի թեթևացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ 2019-ին 600 նոր տնտեսվարող սուբյեկտ է ավելացել, ստեղծվել 700 նոր աշխատատեղ:

Ըստ պետական նախարարի ներկայացրած ցուցանիշների՝ 11 ամիսների ընթացքում արտադրվել է ավելի քան 148 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 40.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Հանքագործական արդյունաբերությունը տարեսկզբից ցուցաբերել է նվազման միտում: Մշակող արդյունաբերությունը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 անգամ, էներգետիկան 9.0%-ով: Սպասվում է, որ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի 475 մլն կՎտ/ժ, որը ավելի քան 22%-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը և որից 85 մլն կՎտ/ժ-ը կկազմի արտահանման ծավալը: Ներկայումս գործարկված է 31 փոքր ՀԷԿ, կառուցման փուլում է գտնվում 12-ը: Միաժամանակ, ինչպես գիտեք, որպես հեռանկարային ուղղություն կարևորվում է արևային էներգիայի արտադրությունը: Ընթացիկ տարում ձևավորվել է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետական նախարարն անդրադարձել է նաև բնակարանաշինությանն ու հիպոթեքային շուկային՝ նշելով որ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում 397 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցություն: