«Նորաձեւ» ճանապարհային նշաններ Վանաձորի փողոցներում (Լուսանկար)
Վանաձորում արդեն տեւական ժամանակ է, ինչ բաց դիտահորերի ու ճանապարհներին առկա փոսերից խուսափելու համա վարորդներն ու տարածքի բնակիչները որպես նոր ճանապարհային նշան օգտագործում են ծառի ճյուղերը:
Նախօրեին էլ Լոռիում NEWS.am-ի թղթակիցը նման «նորաձեւ» ճանապարհային նշանի է ականատես եղել Բաղրամյան պողոտայում, որը ներկայումս հիմնանորոգվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարույթյան կողմից իրականացվող Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի նորոգման շրջանակներում:
Մեր թղթակցի հաղորդմամբ, սա թերեւս Վանաձորում ծառի ճյուղերով ճանապարհները չեզոքացնելու առաջին դեպքը չէ: Օրեր առաջ էլ վարորդները ծառի ճյուղեր էին դրել ՎԱնաձորի Տարոն 4 թաղամաս բարձրացող եւ փլուզված ճանապարհի վրա, ինչպես նաեւ Տերյան փողոցի վրա: Նախորդ տարի էլ ճանապարհի փոսը փակել էին եղեւնիով:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս