Հայաստանում տնտեսական աճն իրականում երկու անգամ պակաս է պաշտոնական թվերից. Հրանտ Բագրատյան
Անցած տարի հրապարակվել էր 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, այս տարի՝ 6.5 կամ 7 տոկոս, եւ այդ թվերը նույնպես «նկարված են», քանի որ չափազանցված են շուրջ երկու անգամ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ ներդրումների մասին ցուցանիշները նույնպես սխալ են, քանի որ ընտրված է հաշվարկի սխալ մեթոդաբանություն:
Նա ընդգծել է, որ անցած տարի աշխատավարձն ավելացել է 3.8 տոկոսով, նույն ժամանակաշրջանի կտրվածքով գնաճը կազմել է 2.5 տոկոս, իսկ այս տարի աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով, իսկ գնաճը՝ 1.5 տոկոսով: «Սակայն իշխանություններն այստեղ հաշվի են առնում նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգը եւ դիտարկում դա որպես եկամուտ, սակայն դա այդպես չէ»,-պարզաբանել է նա:
Տնտեսագետի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր ցուցանիշը հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունն է: «Այս տարի 15 տոկոսով կավելանա հարկահավաքությունը՝ ի տարբերություն անցյալ տարվա, կամ 200-220 մլրդ դրամ ավելին կհավաքվի: Այդ գումարից 90 միլիարդը տնտեսական աճի արդյունք է, շուրջ 75 միլիարդը՝ ավտոմեքենաների ներկրման արդյունք: 60 միլիարդ դրամ կհավաքվի հարկային վարչարարության շնորհիվ: Դա նշանակում է, որ «հեղափոխության շունչն» արժե ընդամենը 60-70 մլրդ դրամ: Հաջորդ տարի անգամ դա չի լինի»,-ընդգծել է Հրանտ Բագրատյանը:
Նա հավելել է, որ միակ ելքը դրամի փոխարժեքի բարձրացումն է, եւ եթե Կենտրոնական բանկը դա չանի, կառաջանա ռիսկ, որ մեկ օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կյանքի որակը Հայաստանում կարող է ընկնել 2.5-3 անգամ, ինչը Հայաստանը կդարձնի տնտեսական գերեզմանատուն: «Ներկայիս կառավարության օրոք մենք լավագույն դեպքում կունենանք տնտեսական կորուստներ, ամենավատ սցենարով՝ այդ կորուստները կարող են հսկայական լինել»,-ամփոփել է վարչապետը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...