Forbes-ը կազմել է ամենից բարձր վարձատրվող իլյուզիոնիստների ցանկը
Դևիդ Կոպերֆիլդը գլխավորել է 2019 թվականի ամենից բարձր վարձատրվող իլյուզիոնիստների ցանկը. նրա կարողությունը Forbes-ը գնահատում է 875 մլն դոլար:
Աճպարարին պատկանում է նաև «կախարդական մասունքների» ամենամեծ հավաքածուն: Կոպերֆիլդը համաշխարհային համբավ է ձեռք բերել Ազատության արձանի անհետացման հետ կապված իր համարով և Չինական մեծ պատի միջով անցնելով:
63-ամյա «հրաշագործը» շարունակում է ակտիվ աշխատել և զարմացնել հանրությանը: Նրա տարեկան եկամուտը կազմել է 60 մլն դոլար:
Ամենից բարձր վարձատրվող իլյուզիոնիստների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցրել Փենն և Թելլեր ամերիկյան դուետը, որի եկամուտը կազմել է 28 մլն դոլար: Նրանք հանդես են գալիս 1975 թվականից: Այժմ նրանք իրենց ժամանցային շոուն ունեն:
Առաջատար եռյակը եզրափակում է The Illusionists խումբը, որը ճանաչվել է ամենաեկամտաբերը Բրոդվեյի պատմության մեջ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...