Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է
Ինքներս շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին:
«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, և ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաև Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, և Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը պատասխանեց.
«Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որը ընդունվել է և արտահայտվել տարբեր առիթներով. վերջին անգամ նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից, բայց նաև այնպես չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների համար նույնչափ ընկալելի չէ: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին և հայկական կողմի զոհերին ու վիրավորներին՝ նախարարը նշեց. «Բոլոր գործողությունները, որոնք բերելու են էսկալյացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար եղել և մնում են գերակայություն, և դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր մասն են»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...