«Տաշիր»-ը կգնի Սևան-Հրազդան ՀԷԿ-ը
«Ռուս Գիդրո» ընկերությունը պայմնավորվել է վաճառել Միջազգային էներգետիկ ընկերությանը պատկանող Սևան-Հրազդան ՀԷԿ-ի 90 տոկոս բաժնետոմսերը Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին:
Այս մասին գրում է «Կոմերսանտ» -ը:
Թերթի աղբյուրների համաձայն, որպես վաճառող հանդես է գալու Հրազդանի էներգետիկ ընկերությունը, ում պատկանում է Հայաստանի ամենախոշոր ջերմային կայանը:
Կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռումբլի, գնորդը պարտավոր է մարել վարկերը: Գործարքը ձեռնտու է երկու կողմերին, կարծում են փորձագետները, քանի որ «ՌուսԳիդրո»-ն կազատվի պարտքերից, իսկ «Տաշիր»-ը կընդլայնի իր ներկայությունը էներգետիկ ոլորտում:
Հրադան ՋԷԿ-ից առաջարկը ստացվել է 2019-ի հուլիսին, ասում են թերթի զրուցակիցները: Նրանց խոսքով, E&Y-ն գնահատել է Միջազգային էներգետիկ ընկերության 90 տոկոս բաժնետոմսերը 140 միլիոն ռուբլի, բայց ակտիվը կճառվի իր բալանսային գնով՝172,97 միլիոն ռուբլիով: Գնորդը իր վրա է վերցնում նաև ՄԷԸ-ն վարկային պարտականությունները:
Թեթրի զրուցակիցներից մեկի համաձայն, ՄԷԸ-ն վարկային պորտֆելը կազմում է 26,23 միլիարդ դրամ (55,13 միլիոն ԱՄՆ դոլար):
«Տաշիր»-ի ներկայացուցիչը հայտնել է թերթին, որ խումբը «որպես Հայաստանում խոշոր ընկերություն էներգետիկ ոլորտում մեծ ուշադրությամբ է հետևում առանցքային երկրի համար ոլորտի շուկայական գործընթացներին»: «ՌուսԳիդրո»-ի մտադրությունը վաճառել փայը վաղուց է քննարկվում, «Տաշիր»-ը նույնպես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում այդ քննարկումների մեջ, ընդգծել է թերթի զրուցակիցը:
«ՌուսԳիդրո»-ից հրաժարվել են մեկնաբանություններից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...