Մեկ շաբաթում ՀՀ-ում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 13-19-ը ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ ՍՊՏԾ-ից:
Նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ,
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ եւ 34 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ եւ 47 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյեմբերի 14-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի պրովինցիայի Բիթունգ քաղաքից 139 կմ դեպի արեւելք: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 5.0 եւ ավելի մագնիտուդով 24 հետցնցում, որից մեկը` 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետեւանքով Տերնատե քաղաքում 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տարբեր շինություններ, այդ թվում երկու եկեղեցի:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...