Ստեփանակերտի «Բարդակ» փաբում մերժել են Արարատ Միրզոյանին և իր կնոջը
Օրերս Արցախում տեղի ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամուսնության արարողությունը։ ԱԽ քարտուղարի հարսանիքին ներկա է եղել հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան՝ նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ուրիշներ։
Politik.am-ի փոխանցմամբ՝ հարսանիքից հետո Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։
Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով։
«Բարդակ» փաբի տնօրեն Ազատ Ադամյանը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է տեղեկությունը:
«Իմ փաբն է ու իմ օրենքները: Դուք գրեք, ես դեմ չեմ )))) Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»,- գրել է Ադամյանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...