«Իմ սեր Հայաստան»․ ֆլեշմոբ՝ Արցախում
«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունն այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել է «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ՝ նվիրված երիտասարդության և ուսանողության միջազգային օրվան: Ֆլեշմոբին մասնակցել են հայաստանյան բուհերի ուսանողներ. նրանք սկզբում շուրջպար են բռնել հրապարակում, որից հետո ծածանել են ՀՀ պետական դրոշը:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն ասել է, որ ֆլեշ մոբի կազմակերպման գաղափարն առաջացել է մոտ 20 օր առաջ:
Նրա խոսքով՝ սկզբում իրենք ֆեյսբուքյան տիրույթում են կազմակերպել «Իմ սեր Արցախ» խորագրով ֆլեշմոբ, որի ժամանակ մասնակիցները հրապարակում էին Արցախի տեսարժան վայրերի լուսանկարներ:
«Ֆլեշ մոբի ամփոփումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Երևանում: Երիտասարդները Հյուսիսային պողոտայում ծածանել են 150մ երկարությամբ ԱՀ պետական դրոշը: Այդ պահին էլ Արցախի ուսանողների կողմից առաջարկ ստացանք, որպեսզի Ստեփնակերտում էլ կազմակերպենք «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ: Առաջարկը միանգամից հավանության արժանացավ մեր կողմից և այսօր իրագործեցինք: Ֆլեշմոբի նպատակը երիտասարդների համախմբումն է, և միասնական հայրենիք ունենալու գաղափարը»,-ավելացրել է Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում երևանյան բուհերի ուսանողներն այցելել են զորամաս: Վաղը նախատեսսում են լինել Շուշիում և Տիգրանակերտում, ինչպես նաև հանդիպումներ ունենալ Արցախյան պատերզմի հերոսների և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
«Համերգային շրջագայություն կունենանք նաև Կապանում, Եղեգնաձորում, որին կմասնակցեն «Արցախի ձայներ» երաժշտական համույթը: Նոյեմբերի 14-15-ը Երևանում կկայանա «Խաղաղ պատերազմ» խորագրով աշխատաժողով: Նոյեմբերի 17-ին էլ տեղի կունենա «Հաղթանակած»-ի համաժողովը՝ նվիրված Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհամագործակցությանը: Նույն օրը Երևանում կկազմակերպենք ամփոփիչ համերգ»,- մանրամասնել է Հարությունյանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...