Sunday Times-ը հայտնել է Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների անունները
Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ամենամյա վարկանիշային աղյուսակը գլխավորել են Շրի եւ Հոփի Հինդուջա եղբայրները, որը կիրակի հրապարակել է Sunday Times պարբերականը: Հինդուջա եղբայրները, որոնք ծագումով Հնդկաստանից են, վերահսկում են ֆինանսաարդյունաբերական խոշոր Hinduja Group խումբը: Ցուցակում են ընդգրկվել նախկին ուկրաինացի, ամերիկացի միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը, երգչուհի Ադելը եւ «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Sunday Times-ի՝ 2017 թվականին Բրիտանիայում աճել է ինչպես մեծահարուստների թիվը, այնպես էլ նրանց կարողությունը: Այս տարի բրիտանացի մեծահարուստների ընդհանուր կարողությունը աճել է 14 տոկոսով, 575 միլիարդ ֆունտից 658: Անցյալ տարվա համեմատությամբ՝ Բրիտանիայում 14-ով աճել է նաեւ միլիարդատերերի թիվը:
Մեծացել է նաեւ ցուցակում ընդգրկվելու շեմը՝ 2017 թվականին Sunday Times-ի վարկանիշի գոնե առաջին հազարյակում ընդգրկվելու համար պետք էր նվազագույնը 110 մլն ֆունտ ունենալ:
Մեկնաբաններն ակնկալում էին, որ 2017 թվականին մեծահարուստների թիվը բացասական դինամիկա կունենա՝ կապված ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ, բայց նման բան չի եղել: Ցուցակում ընդգրկված գրեթե յուրաքանչյուր բիզնեսմենի կարողությունը անցյալ տարի աճել է:
Հարկ է նշել, որ ցուցակի մեջ են մտել ոչ միայն բրիտանացիները, այլեւ այլ երկրների քաղաքացիները, որոնք Միացյալ Թագավորությունում սեփականություն ունեն: Այսպես՝ 5-րդ հորիզանականում է ռուս եւ Շվեյցարիայի հարկային ռեզիդենտ Ալիշեր Ուսմանովը՝ մոտ 11,8 մլրդ ֆունտ կարողությամբ, իսկ 13-րդ՝ ֆուտբոլային «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը (մոտ 8 մլրդ):
Ցուցակի առաջին տասնյակում ծագումով Բրիտանիայից միակ մեծահարուստը Վեսթմինսթերի դուքս Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորն է, որի ընտանիքը Լոնդոնում եւ Բրիտանիայի այլ շրջաններում մեծ թվով անշարժ գույքի սեփականատեր է: Գրոսվենորի կարողությունը 9,5 մլրդ ֆունտ է գնահատվում, որը համապատասխանում է վարկանիշի 9-րդ տեղին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...