«Հատկապես պահեստազորայինների գիտակցումը բարձր է». Զորահավաքի արդյունքների ամփոփում՝ Արցախի պետնախարարի գլխավորությամբ
Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը կազմակերպվել է սահմանված ժամկետում: Զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացները հաջողությամբ իրականացվել են տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ: Պետք է փաստել հատկապես պահեստազորայինների՝ իրենց առաքելությունը գիտակցելու բարձր մակարդակը»: Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել համապետական նշանակության միջոցառման ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զորավարժության շրջանակում իրականացված զորահավաքային գործընթացների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները: Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի պատասխանատուները: Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...