Այստեղ մեր երեխաներն են սովորում՝ առաստաղից ամեն վայրկյան գլխներին ցեմենտ-բետոն թափվելու վտանգն աչքի առաջ
Վա՜յ, Աստված իմ...նայում եմ Աշտարակում գործող Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի վիճակը ու թվում է միջնադարում եմ, ոչ թե 21-րդ դարում:
Մեր դասական գրողների կենսագրություններում, երբ կարդում էի, որ սովորել են ծխական դպրոցում, փորձում էի պատկերացնել, թե այդ ծխական դպրոցներն ինչպիսին են եղել. երևի, երդիկով, հողածածկ, ներսում խավար, գերանից տաշտշած ու սարքած աթոռակներ...
Այսօր Աշտարակի դպրոցում նույն վիճակն է...
Եվ այստեղ մեր երեխաներն են սովորում՝ առաստաղից ամեն վայրկյան գլխներին ցեմենտ-բետոն թափվելու վտանգն աչքի առաջ.1960-ականներից մնացած ու ջարդուփշուր եղած դասասեղաններ, «իշոտնուկատիպ» նստարաններ, քրքրված-պոկոտած գրատախտականման բաներ...
Լրիվ մղձավանջ...Ռմբակոծված վիճակ...
Վարդգես Պետրոսյանը կենդանի լիներ, նորից գրեր, «Հայկական էսքիզները», բայց նոր վերնագրով՝ «Նախնադարյան էսքիզներ»:
Իշխող ուժի օգտին ցուցակներ կազմող հանրակրթության «պերճանքն ու թշվառությունը» ահա՛ այս ավերված զորանոց հիշեցնող դպրոցի պատկերն է...
Իսկ իշխանությունը, որը արտաքին պարտքը հասցրել է 6 միլիարդ դոլարի, դրանից մի ցենտ չի ծախսել դպրոցի /դպրոցների/ հիմնանորոգման վրա...
Դե, մեր երեխաները կարող են նաև ավերված տարածքում էլ «սովորել»:
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...